Անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա Արսեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: