Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է

Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է

Ապրիլի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևանի Մալխասյանց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա Կարինե Մ.-ին:

Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն: