Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցորենի գինը ՌԴ֊ում այնքան է իջել, որ հիմա դեպի ՀՀ ներկրելիս բեռնափոխադրման վրա ավելի մեծ գումար է ծախսվում , քան ցորենի արժեքն է։
Հուսով եմ մեզ մոտ հացի գինը կիջնի, եթե չի իջել մինչև հիմա( անկեղծ ասած չգիտեմ) , այսօր Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղերձ է հղելու, եթե մոբիլիզացիա հայտարարեց , ըստ իս ռուբլու կուրսն էլ կիջնի, դա երկարաժամկետում մեզ էլ ձեռնտու չէ, քանի որ շատ էժան ցորենը ՀՀ֊ում հացահատիկի և հատիկաընդեղենային արտադրության նպատակահարմարությունը կկորի, իսկ այս տարի մեզ մոտ ցորենի մեծ ծավալներ է ակնկալվում։
Էսքան բան , սպասենք ուղերձին։