Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված սպա Զորակ Երանոսյանը Շիրակի մարզից էր

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ փետրվարի 19-ի երեկոյան ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված սպա Զորակ Սամվելի Երանոսյանը Շիրակի մարզի Հառիճ գյուղից էր։

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2001-2005 թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ուսումն ավարտելուց հետո ծառայել է զորամասերից մեկում՝ որպես դասակի հրամանատար, այնուհետ որպես վաշտի հրամանատար։ Դրանից որոշ ժամանակ անց ծառայության է անցել ԼՂՀ Ասկերանի զորամասում սպառազինության գծով։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:

Send