Սուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է

Սուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, որ երեկ ձերբակալվել էր Տավուշում, այս պահին գտնվում է Երևանում, ՁՊՎ-ում:

MediaHub-ի տեղեկություններով՝ նրա աջակիցներն այս պահին ձերբակալվածների պահման վայրի մոտ են, սպասում են հետագա զարգացումներին, մասնավորապես՝ ի՞նչ մեղադրանք է առաջադրվելու Պետրոսյանին: Ըստ այդմ կորոշեն քայլերի հաջորդականությունը: 

Հիշեցնենք, Սուրեն Պետրոսյանը երեկ ուշ երեկոյան բերման է ենթարկվել Նոյեմբերյան տանող ճանապարհից, ավելի ուշ նրա հետ բերման ենթարկված բոլոր անձանց ազատ էին արձակել, իսկ Սուրեն Պետրոսյանին տեղափոխել Երևան:

Նարե Գնունի