Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել

Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել

Սուրեն Պետրոսյանը ձերբակալվածի կարգավիճակում է, առաջադրված մեղադրանք չկա։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը երեկ ձերբակալվել էր Տավուշում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ուշ երեկոյան Պետրոսյանը բերման է ենթարկվել Նոյեմբերյան տանող ճանապարհից, ավելի ուշ նրա հետ բերման ենթարկված բոլոր անձանց ազատ էին արձակել, իսկ Սուրեն Պետրոսյանին տեղափոխել Երևան: Այժմ նա ՁՊՎ-ում է:

Նարե Գնունի