Երևանը տրվել է Արևմուտքի ճնշմանը «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հարցում․ Զախարովա

Ցավով նշում ենք, որ Երևանը ենթարկվել է արևմուտքի ճնշմանը «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հարցում։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա կհարվածի Հայաստանի տնտեսությանը։ Մենք վստահ ենք, որ այս սահմանափակումների ծախսերն ավելի մեծ կլինեն, քան արևմտյան հիպոթետիկ պատժամիջոցների վնասը»,- ասել է Զախարովան։