Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման կասեցումը ողբերգություն չէ․ ՌԴ փոխնախարար

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման կասեցումը ողբերգություն չէ, Երեւանը չի լքում կազմակերպությունը։ Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«ՀԱՊԿ-ի կյանքում եղել են իրավիճակներ, երբ երկրները փոքր-ինչ ուշացրել են իրենց ներդրումներն ու վճարել դրանք մաս-մաս, սակայն ռազմաքաղաքական տեսանկյունից ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի հետագա կուրսը որոշվելու է թե՛ նրա ազգային շահերով, որոնք այն պետք է լավ պատկերացնի և հասկանա, նաև երկրի սեփական անվտանգությունն ապահովելու կարողությունը»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը։
Նա նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում վստահելի դաշնակիցներ ունի, և «Մոսկվան հույս ունի, որ Երևանը շարք կվերադառնա»։