Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցությունը տնտեսապես ձեռնտու է․ ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցությունը տնտեսապես ձեռնտու է։ Ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանն այս տարի ԵԱՏՄ նախագահն է, ինչպես ԵԱՏՄ բոլոր անդամները, ստանում է օգուտներ. սա վաճառքի մեծ շուկա է, բոլոր տեսակի տեխնոլոգիական արդյունաբերական համագործակցություններ, նախագծեր... Այն, որ սա փոխադարձ շահավետ նախագիծը պարզ է, դա վիճակագրորեն հաստատվում է Հայաստանի տնտեսության տարբեր ցուցանիշներով, ապրանքային հոսքերում ներգրավվածությամբ, արտադրական համագործակցությամբ»,- ասել նա։