Համեմի սերմեր՝ եզակի համեմունք առողջության համար

Համեմի սերմեր՝ եզակի համեմունք առողջության համար

Համեմի սերմերը պարունակում են վիտամին K, որը կարևոր դեր է խաղում արյան մակարդման համար, օգնում է ոսկորներին ինքավերականգնվել և նվազեցնում սրտային հիվանդությունների ռիսկը։ Պարունակում է նաև վիտամին C, որը կարևոր է օրգանիզմի դիմադրողականության ու առողջ մաշկի համար և վիտամին A, որը կարևոր է տեսողության համար։ 

Հարուստ է հակաօքսիդիչներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ՝ թույլ չտալով, որ դրանք վնաս հասցնեն բջիջներին ու հանգեցնեն տարբեր հիվանդությունների։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ համեմի սերմերը նշանակալիորեն նվազեցնում են արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը, օգնում են կախնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, կարգավորել դաշտանային ցիկլը։ 

Համեմի սերմերն օգտագործում են թե՛ որպես համեմունք, թե՛ որպես դեղաբույս։ Ավելի տարածված է համեմի սերմերն օգտագործել աղացած մսագնդիկներ, ֆալաֆել, սոուսներ ու ապուրներ պատրաստելիս։ Մարսողությունը բարելավելու և միզուղիների բորբոքումները բուժելու համար խորհուրդ են տալիս խմել համեմի սերմերով թուրմ։