Բժիշկն ասել է, թե ինչու է պետք սահմանափակել բաց արևի տակ մնալը

Բժիշկն ասել է, թե ինչու է պետք սահմանափակել բաց արևի տակ մնալը

ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան և Ռադիոլոգիայի ազգային բժշկական հետազոտական ​​կենտրոնի տնօրեն,  ակադեմիկոս Անդրեյ Կապրինը կարևորել է վատ սովորություններից հրաժարվելը քաղցկեղի կանխարգելման համար, գրել է РИА Новости-ին։

Ուռուցքաբանի առաջարկությունների համաձայն՝ շոգ սեզոնին անհրաժեշտ է նվազագույնի հասցնել արևի տակ անցկացրած ժամանակը։ Խորհուրդ է տրվում նաև քչացնել այցելությունները սոլյարի՝ նվազեցնելու քաղցկեղի զարգացման ռիսկը:

Ըստ նրա՝ որպես կանխարգելում պետք է պահպանել առողջ ապրելակերպ ու սահմանափակել ճարպային, քաղցր, ապխտած ու կծու մթերքների օգտագործումը։

Քաղցկեղի հնարավոր ախտանիշների վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անցնել կանխարգելիչ հետազոտություններ ու բուժզննումներ։ «Այս միջոցների պահպանումը կօգնի նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը և ամրապնդել իմունային համակարգը»,- նշել է ակադեմիկոս Անդրեյ Կապրինը։