Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը հանդիպել են Գորիսի Ակներ եւ Վերիշեն բնակավայրերի դպրոցականների հետ

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը հանդիպել են Գորիսի Ակներ եւ Վերիշեն բնակավայրերի դպրոցականների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը մայիսի 19-ին հանդիպել են ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ եւ Վերիշեն բնակավայրերի դպրոցների սաների ու ուսուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ազգայն ժողովից:

Հարցուպատասխանի ձեւաչափում աշակերտները բարձրացրել են մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, խաղաղությանը միտված քայլերին, տնտեսական ու կրթական բարեփոխումներին վերաբերող եւ այլ հարցեր: