Համաձայնեցվում են ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ աշխատանքային խմբի հանդիպման ժամկետները

Համաձայնեցվում են ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ աշխատանքային խմբի հանդիպման ժամկետները

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ժամն ու վայրը կորոշվի երեք երկրների փոխվարչապետերի խորհրդակցություններից հետո։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այսօր օրվա ընթացքում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվում Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների միջև՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցի շուրջ եռակողմ աշխատանքային եռակողմ աշխատանքային ծրագրի շրջանակներում՝ մեր համանախագահության ներքո։ Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ անձնական հանդիպման տեղի և ժամանակի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի խորհրդակցություններից հետո»,- ասել է Օվերչուկը։