Դուք իդեալական ընդդիմություն եք, շնորհակալություն․ Սիմոնյանն՝ ընդդիմությանը

Երբ մեր համաքաղաքացին իր երեխային ուղարկում է բանակ, այդ երեխան պիտի ունենա շոր, զենք, ճանապարհ, և դուք՝ որպես քաղաքական գործիչ, պիտի ընդունեք, որ մենք պիտի հարկ վճարենք, որ մեր պետությունը գոյություն ունենա։ Այսօր հայտարարությունների ժամին արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսպես կոչված «խոպանչիներին» հարկելու նախագծին։ Սիմոնյանը վստահեցրեց՝ նման օրենսդրական նախաձեռնություն չկա, բայց կարող է լինել։

Նշենք, որ նա արձագանքում էր ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին, ով իր ելույթում նշեց, որ մնում է օդի համար հարկ սահմանվի ու վերջ։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր Արեգնազ Մանուկյանի հայտարարությանը՝ նշելով, որ տպավորություն է, թե այն ռուսերենով ուղարկված ու թարգմանված էր։

«Ես չեմ հասկանում՝ դուք դաս չե՞ք քաղում ձեր սխալներից։ Դուք իդեալական ընդդիմություն եք, շնորհակալություն ձեզ։ Եթե դռները բացենք, գնանք էլ, դուք իշխանություն չեք դառնա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։