Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել․ Մանուկյան

ԱԺ հայտարարությունների ժամին այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր հայտարարությունը ձևակերպեց «անպատասխանատվություն և արհամարհանք»։

Ապա շարունակեց․ «Այսօր մի աննախադեպ բան եղավ՝ Փաշինյանի ընտանեկան թերթը հրապարակեց մի լուր,  թե ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Հայաստանն ու Ֆրանսիան համաձայնություն են կնքել հետախուզական տվյալներ փոխանակելու վերաբերյալ, ու հատկապես Հայաստանը ֆրանսիական կողմին փոխանցելու է Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի մասին հետախուզական տվյալներ։ Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել։ Հետո հասկացել են, կամ պետք էր մի քանի ժամով տարածվեր, լուրն արդեն ջնջված է։ Բայց լուրը արդեն վանդակից դուրս է թռչել»։

Մանրամասն՝ տեսանյութում