Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բոտուլիզմի խորանում է. Սանկտ Պետերբուրգում գրանցվել է բոտուլիզմի առաջին դեպքը

Blog Image

Սանկտ Պետերբուրգում գրանցվել է բոտուլիզմի առաջին դեպքը: Հիվանդը ստացիոնար բուժում է անցնում կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցում. վիճակը գնահատվում է ծանր։

Բացի Սանկտ Պետերբուրգից, բոտուլիզմի նոր դեպքեր են հայտնաբերվել Յարոսլավլի, Տամբովի և Կոստրոմայի մարզերում։ Ընդհանուր առմամբ այս մարզերում հիվանդանոցային բուժում է անցնում ևս 4 հոգի։

Բոտուլիզմով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 375-ի, որոնց մեծ մասը միջին ծանրության վիճակում է։ Միաժամանակ, Ռոսպոտրեբնադզորի տվյալներով, հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել 149 հիվանդ։

Բոտուլիզմը ծանր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Clostridium botulinum բակտերիայից արտադրվող նեյրոտոքսինից։ Հիվանդությունը բնութագրվում է սուր մկանային կաթվածի զարգացմամբ, որը կարող է հանգեցնել շնչառական անբավարարության և մահվան:

Send