Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մոտ 1 ժամ՝ Գարեգին Նժդեհի հրապարակից Հայրենիքի խաչմերուկ հասնելու համար․ մեղավորը՝ ՀԷՑ-ն է

Blog Image

MediaHub-ն այսօր ահազանգ է ստացել վարորդներից մեկից, որը մոտ մեկ ժամ խցանման մեջ է մնացել Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Հայրենիքի խաչմերուկ տանող ճանապարհին։ Պառճառն այն է, որ մի խաչմերուկից մյուսն ընկած հատվածում երկու տրոլեյբուս է խափանվել, ու մեքենաները ստիպված են եղել տասնյակ րոպեներ նույն կետում կանգնած մնալ, ապա մի քանի մետր շարժվել ու կրկին կանգնել։

«Ու սա բարեփոխված տրանսպորտային համակա՞րգ ա կոչվում։ Էս հին տրոլեյբուսները, բնական ա, չէ՞, որ պիտի նման խնդիր առաջացնեն մեզ համար։ Էդ շոգին պատկերացնո՞ւմ եք մարդկանց վիճակը, որ ղեկին նստած սպասում են, թե երբ հնարավոր կլինի ևս մեկ մետր առաջ շարժվել»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչո՞ւ է նման խնդիր առաջացել, արդյո՞ք տրոլեյբուսների անսարք լինելն է պատճատը․ MediaHub-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետարանից։

Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ այսօր ժամը 10:40-ի մոտակայքում այդ հատվածում ՀԷՑ-ի «պոդստանցիայում» վթար է եղել, և դա է պատճառը, որ տրոլեյբուսները չեն կարողացել տեղաշարժվել։

«Ժամը 12:40-ին հատվածում հոսանքի մատակարարումը վերականգնվել է, ու որոշ ժամանակ անց տրոլեյբուսները կարողացել են շարժվել։ Այս պահին նման խնդիր չկա»,- նշեց Հայկ Կոստանյանը։

Փաստորեն, սա այն դեպքերից է, երբ խցանման պատճառը ո՛չ անուշադիր վարորդներն են, ո՛չ վթարները, ո՛չ էլ երբեմն խցանում ստեղծող պարեկները։ Այս դեպքում մեղքը ՀԷՑ-ինն է, որը ՀՀ Կառավարության կողմից պետականացվեց՝ հոսանքազրկումների հաճախակի լինելու և վատ աշխատելու պատճառաբանությամբ։

Նարե Գնունի

Send