ԱՄՆ Պետդեպը Երևանին և Բաքվին հորդորում է համաձայնության գալ վիճահարույց հարցերի շուրջ

ԱՄՆ Պետդեպը Երևանին և Բաքվին հորդորում է համաձայնության գալ վիճահարույց հարցերի շուրջ

ԱՄՆ Պետական դեպարտամենտը շարունակում է հորդորել Երևանին և Բաքվին համաձայնության գալ վիճելի հարցերի շուրջ. այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով` 2 երկրի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է Մոսկվայում, բայց ԱՄՆ–ի համար այդ բանակցությունները մնում են առաջնահերթություն։ 

Հարցին` արդյոք ԱՄՆ միջնորդությամբ նախատեսվում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով նոր հանդիպումներ, ներկայացուցիչը պատասխանել է, որ պետքարտուղարը վերջերս է նմանատիպ հանդիպում կազմակերպել, իսկ նորը դեռ չի պլանավորվում։