Կրասնոդարի վրա ԱԹՍ-ներով հարձակում է եղել (տեսանյութ)

Կրասնոդարի վրա ԱԹՍ-ներով հարձակում է եղել (տեսանյութ)

Կրասնոդարը մայիսի 26-ի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը. հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Լրատվամիջոցների տեղեկություններով քաղաքի վրա աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ), սակայն առնվազն մեկ անօդաչու թռչող սարք է պայթել՝ բախվելով Մորսկայա փողոցում գտնվող գրասենյակային շենքին։

Տեսանյութը՝ այստեղ

Օպերատիվ շտաբը հաստատել է քաղաքում տեղի ունեցած պայթյունը։ Պաշտոնյաների խոսքով՝ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը հրդեհ չի հայտնաբերել, սակայն շենքի տանիքին և պատուհաններին վնաս է հասցվել։

Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում: