Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինելու

Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 25-ին ժամը 09:40-ից մինչև հուլիսի 26-ը 00:00-ն կդադարեցվի Օշական, Ձախափ, Սասունիկ, Կարին գյուղերի ջրամատակարարումը:

Հուլիսի 25-ին ժամը 08:30-ից մինչև հուլիսի 26-ը 08:30-ն կդադարեցվի Արևաբույր, Ջրահովիտ, Մարմարաշեն գյուղերի, գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Հուլիսի 25-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: