Կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի. Կարապետ Պողոսյանի կինը՝ խափանման միջոցի փոփոխման մասին 

Կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի. Կարապետ Պողոսյանի կինը՝ խափանման միջոցի փոփոխման մասին 

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի խափանման միջոցը փոխել է 2 մլն դրամ գրավի դիմաց։

Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ խիստ սահմանափակումներով։ 

Նշենք, որ հունիսի 5-ին Կարապետ Պողոսյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել, ապա ձերբակալել։ Պողոսյանին կալանավորել էին մեկ ամսով։ Սակայն, խափանման միջոցը փոխվել է, Կարապետ Պողոսյանն այժմ տանն է։ 

Տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց նրա կինը՝ Անգին Մալխասյանը, նշելով, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի։ 

«Միանշանակ քաղաքական է։ Գործ հարուցելու հիմք չկա, բայց տնային հատուկ հսկողությամբ կալանքի տակ է։ Գոնե տանն է, հիմա արդեն հանգիստ ենք, քանի որ մեր խնամքի տակ է։ Այնտեղ պահման վայրում ճնշման հետ կապված խնդիրներ էր ունեցել, հիմա, փառք Աստծո, լավ է»,- նշեց նա։ 

Նշենք, որ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք:

Հունան Թադևոսյան