Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան. փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին պլանավորված բանակցությունների հետաձգումը, որը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի խնդրանքով։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի այս քայլը սահմանային լարվածության համատեքստում, Խաչատրյանը նշել է, որ բանակցությունները այնպիսի բան են, որոնք երբեք հարթ չեն ընթանում։
Հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, Խաչատրյանը պատասխանել է, որ այդ ամենը աշխատանքային գործընթաց է, և մշտապես տեսակետներ են փոխանակվում. ասել է Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։