Որոշ պատվաստումներ իրականացվում են կրկին․ Ավանեսյան
Բռնի տեղահանումները ենթադրում են, որ մարդիկ առանց պատվաստվելու, առանց որևէ փաստաթղթեր ունենալու և անհրաժեշտության իրեր ունենալու մի քանի ժամվա ընթացքում լքել են իրենց մշտական բնակության վայրը։ Այս մասին իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Որոշ պատվաստումների պարագայում մասնագետների խորհրդով, անկախ նրանից, անձը հիշում է հավաստող փաստաթուղթը, թե ոչ, իրականացվում են լրացուցիչ պատվաստումներ, իսկ եթե բաց է թողնված պատվաստումը, ապա դառնում է անհրաժեշտ»,- ասաց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում