Բժշկի նշանակած դեղերը քաղաքացիները կստանան միայն անձնագիր ներկայացնելուց հետո

2023թ․ միայն պետական կենտրոնացված գնումներով դեղերն են անցել ամբողջությամբ էլեկտրոնային դեղատոմսերի։ Այս տարի գործընթացը կշարունակվի։ Այս մասին իր ասուլիսի ժամանակ, MediaHub-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով` բժիշկը էլեկտրոնային ձևաչափով դուրս է գրում դեղատոմս, դեղատները միացած են համակարգի, քաղաքացին իր անձը հաստատող փաստաթղթով մոտենում է դեղատանը և ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը, և արդեն դեղատունը հասանելիություն է ստանում էլեկտրոնային դեղատոմսի ու բաց է թողնում դեղը։ 

«Քաղաքացին հավելյալ գործողությունների և հավելյալ հասանելիության կարիքը չկա։ Դեղատները միացել են համակարգին»,- ասաց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում