Այսօր հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ:
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ:
MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը նախկին պատգամավորի որդին է: ՔԿ-ից այս հարցին հստակ պատասխան չտվեցին և միայն կրկնեցին՝ ձերբակալված անձանց թիվը 10-ն է:
Մարիաննա Արամյան