Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արագածոտնի թեմում տեղի ունեցածի հեևանքով երկու պսակադրություն է չեղարկվել. «իրավական բեսպրեդելի» դեմքը

Blog Image

Արագածոտնի թեմում նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունները միայն իրավական առումով «նոնսենս» չէին։ Այն, որ եկեղեցու հոգևոր սպասավորների գտնվելու վայրի մասին ժամերով տեղեկություն չկար,  փաստաբաններն արձանագրում էին, որ հոգևորականներին «առևանգել» են, և դրանից հետո էլ նրանցից շատերին «կարված գործերով» կալանքի տարան, հարցի միայն մի կողմն է։ Այդ օրվա ընթացքում հոգեբանական և բարոյական վնաս կրեցին ոչ միայն հոգևորականներն ու նրանց ընտանիքի անդամները, այլ նաև հավատավոր ժողովուրդը։ 

MediaHub-ը տեղեկացավ, որ այս օրը Սաղմոսավանքում երկու պսակադրություն պիտի տեղի ունենար, որոնք ուղղակի չեն եղել, քանի որ քահանաներ չեն եղել։ Ուստի նորապսակները պսակադրությունը տեղափոխել են Շենգավիթի ու Եղվարդի եկեղեցիներ։

Բացի այդ, մեկ հուղարկավորության կարգ և մեկ մկրտություն ուղղակի տեղի չեն ունեցել. քահանա չի եղել։

Մյուս բոլոր դեպքերում հնարավորություն է եղել արարողության ժամերը փոխել, որպեսզի այլ հոգևոր սպասավորներ հասցնեն գալ և մատուցել իրենց հոգևոր ծառայությունը։ 

Նարե Գնունի

Send