Կիրանցի մուտքը բաց է միայն կիրանցեցիների համար

Կիրանցի մուտքը բաց է միայն կիրանցեցիների համար

Կիրանցում գիշերը հանգիստ է անցել, բնակիչներն ամբողջ օրն անցկացրել են փողոցում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչներից մեկը։ Նա նշեց, որ ամբողջ գիշերվա ընթացքում որևէ ոստիկան չի եղել տարածքում։ 

«Մարդիկ ամբողջ գիշեր փողոցում էին, բայց դե, հույս չունենք, որ մարզպետը կգա։ Ասում է՝ «առանձին հանդիպենք», բայց դե մենք այդպես չենք ուզում»,- նշեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ հիմա Կիրանցի մուտքը բաց է միայն Կիրանցի գրանցում ունեցող բնակիչների համար։ 

«Մյուսների մուտքն արգելում են, թե ինչից են վախենում, չգիտենք։ Հիմա պայքարում ենք, շարունակում ենք սպասել, որ արդարություն կլինի»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ նյութը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ Տավուշի մարզպետը մի խումբ բնակիչների հետ փակ հանդիպում է նախաձեռնել: Հաջորդիվ կներկայացնենք մանրամասները:

Նարե Գնունի