Մանդատս վայր չեմ դնում․ ակնհայտ սուտ տեղեկություն է․ Վահե Հակոբյան

Մանդատս վայր չեմ դնում․ ակնհայտ սուտ տեղեկություն է․ Վահե Հակոբյան

Մանդատս վայր չեմ դնում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Վերածնվող Հայաստան կուսակցության նախագահը պատրաստվում է մանդատը վայր դնել։ «Այն լրատվականը, որը ես դեղին մամուլ եմ համարում՝ ակնհայտ սուտ տեղեկություն է տարածում։ Հոդվածում նշված է, թե ես փոխանցել եմ նրանց՝ սեպտեմբերին կխոսեմ, առհասարակ, նրանք ինձ հետ չեն խոսել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մանդատը վայր դրեց, որից հետո մամուլում խոսվում է մյուս պատգամավորների մանդատը հավանական վայր դնելու մասին։ Հիշեցնենք նաև, որ նախորդ շաբաթ ՔՊ-ն փակ-գաղտնի քվերակությամբ պաշտոնանկ արեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից։

Լիաննա Թորոսյան