ԱԺ-ի իշխանական խմբակցությունում Արթուր Դավթյանին կփոխարինի Կարեն Սարուխանյանը

ԱԺ-ի իշխանական խմբակցությունում Արթուր Դավթյանին կփոխարինի Կարեն Սարուխանյանը

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային Ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը հաստատել է, որ կվերցնի մանդատը: