Մերձմոսկվայում կայծակը հարվածել է մարդկանց: Մեկ մարդ ծանր վիճակում է, մյուս երկուսը ՝ միջին ծանրության. TASS-ին հայտնել են մերձմոսկովյան առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում: Նրանք գտնվում են հիվանդանոցում:
Ուժեղ տեղատարափ անձրև է տեղացել մայրաքաղաքի տարածաշրջանում երեկոյան։ Մոսկվայում 1 մարդ տեղում մահացել է, նրա վրա ծառ է ընկել։ 10 տուժածներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։