Բրյուսելի օդանավակայանը չեղյալ է հայտարարել մարտի 31-ին մեկնող բոլոր չվերթները. մանրամասներ

Բրյուսելի օդանավակայանը չեղյալ է հայտարարել մարտի 31-ին մեկնող բոլոր չվերթները. մանրամասներ

Բրյուսելի միջազգային օդանավակայանը չեղարկել է մարտի 31-ին նախատեսված բոլոր թռիչքները՝ համընդհանուր գործադուլի պատճառով, ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Ուղևորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով և ավիաընկերությունների հետ խորհրդակցելուց հետո մենք որոշում ենք կայացրել մարտի 31-ին չեղարկել ուղևորատար չվերթները»,- ասված է հաղորդագրությունում։ Ինչ վերաբերում է Բրյուսել ժամանող չվերթների կարգավիճակին, օդանավակայանը կոչ է արել ուղևորներին ուղղակիորեն կապվել ավիաընկերությունների հետ։

Բելգիայում մարտի 31-ին սպասվում է լայնածավալ բողոքի ցույց՝ ընդդեմ աջ քաղաքական գործիչ Բարտ դե Վևերի գլխավորած նոր կառավարության։

Սպասվում են ցույցեր, պիկետներ, խանգարումներ տրանսպորտի և կառավարական հաստատությունների համար։

Արհմիությունները և ընդդիմությունը դեմ են պաշտպանական ծախսերի կտրուկ աճի ֆոնին սոցիալական ծառայությունների և արտոնությունների կրճատման կառավարության ծրագրերին՝ պետական ​​ֆինանսներն ապահովելու համար: