Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանի վախերը մեր գլխին էս ինչ փորձանք դարձան․ վարորդների մեքենաները դեռ չեն վերադարձրել

Blog Image

Հունիսի 17-ին ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի տան բակից տուգանային հրապարակ տարված մեքենաները մինչ այսօր չեն վերադարձվել իրենց տերերին։

Հիշեցնենք, որ հենց այդ օրն էր համացանցում հայտնվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցող հայտարարությունը, և հենց այդ ժամանակ էր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում սպառնալիքներ հնչեցրել, որից հետո էլ Կարապետյանի տանն իրավապահները խուզարկություն էին իրականացրել։

Այս ամենի ֆոնին հարյուրավոր քաղաքացիներ գնացել էին Կարապետյանի՝ Ուլնեցի փողոցի վրա գտնվող տան բակ՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան։ Այս ընթացքում մոտ երկու տասնյակ մեքենա տարվել էր տուգանային հրապարակ, բայց թե ինչ հիմքով, մինչ այս պահն էլ հայտնի չէ։ Այս ամենից հետո քաղաքացիները սկսեցին ահազանգել, որ ոստիկաններն իրենց ամենօրյա հացի աղբյուրից զրկել են իրենց, և դեռ պարզ չէ՝ երբ են պատրաստվում վերադարձնել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ իրեն դիմած քաղաքացիներից և ոչ ոքի մեքենան դեռ չեն վերադարձրել, թեև իրեն հավաստիացրել էին, որ արդեն սկսելու են վերադարձնել։

«Մինչ այս պահը ոչ մի լուր չկա, ես պատասխանատուների հետ չեմ կարողանում կապվել, բայց ինձ ՆԳՆ-ից հավաստիացրել էին, որ մեքենաներն արդեն վերադարձնելու են»,- նշեց նա։

Տեղեկացնենք, որ MediaHub-ը շարունակում է ահազանգեր ստանալ քաղաքացիներից, մարդիկ զրկվել են իրենց հացի միակ աղբյուրից, բայց պատկան մարմիններից ո՛չ հիմք կա, ո՛չ պատճառաբանություն։

«Փաշինյանի վախերը մեր գլխին էս ինչ փորձանք դարձան»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը, ում մեքենան հունիսի 17-ից տուգանային հրապարակում է։

Նարե Գնունի

Send