Լյուբերցիի գերեզմանատանը տեղի է ունեցել ադրբեջանցու կողմից սպանված մոսկվացու հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)

Մոսկվայի Լյուբերցիի գերեզմանատանը տեղի է ունեցել Կիրիլ Կովալևին հրաժեշտ տալու արարողությունը։
Նա սպանվել էր Ադրբեջանի քաղաքացու կողմից կայանման համար նկատողության պատճառով։
Ապրիլի 17-ին Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին մեքենա էր կայանել Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի մայթին։ Դա դժգոհություն է առաջացրել տեղի 24-ամյա բնակչի մոտ, ով նկատողություն էր արել վարորդին։ 21-ամյա երիտասարդը հարձակվել էր մոսկվացու վրա, ծեծի ենթարկել նրան, ապա դանակով հարվածել փորին։
Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել էր, հանցագործը դիմել էր փախուստի, որոշ ժամանակ անց ձերբակալվել։
Տեսանյութն այստեղ