Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերսկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները

Blog Image

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել շուտափույթ վերսկսել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Պոնտիֆիկոսը նման հայտարարություն է արել Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։

«Ես խնդրում և մաղթում եմ, որ բոլոր միջազգային խաղացողները ջանք չխնայեն վերսկսելու բանակցային գործընթացը [Ուկրաինայում]՝ առանց մեծացնելու պատերազմի անիմաստությունը։ Ինչպե՞ս կարելի է չհասկանալ, որ պատերազմները տանում են միայն մահվան, օտարում են ժողովուրդներին և սպանում են ճշմարտությունը և երկխոսություն»,- ասել է Հռոմի պապը։

Նա հիշեցրել է, որ հաջորդ կիրակիհայրապետական այցով կլինիԿանադայում՝ դա անվանելով «ստուգողականապաշխարություն»։ «Հենց Կանադայում շատ քրիստոնյաներ, այդ թվում՝ կրոնական հաստատությունների անդամներ, առաջ են քաշել մշակութային ձուլման քաղաքականությունը, որը վնաս է հասցրել բնիկ ժողովուրդներին», – ասել է Ֆրանցիսկոսը:

«Հուսով եմ, որ Տերը կօգնի գնալ ներողամտությամբ բժշկվելու, որն արդեն սկսվել է»,- հավելել է Ֆրանցիսկոսը։

Send