2023 թվականին աշխարհը կկանգնի սննդամթերքի դեֆիցիտի առաջ, եթե Ռուսաստանից հացահատիկի և պարարտանյութի մատակարարում չիրականացվ։ Այս մասին հուլիսի 17-ին հայտարարել է Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի Համաշխարհային տնտեսության և բիզնեսի ինստիտուտի Միջազգային տնտեսական անվտանգության ծրագրի դոցենտ Հաջիմուրադ Բելհարոևը։
«Վտանգը հաջորդ տարի է և դրանից հետո: Եթե Ռուսաստանը չկարողանա բնականոն հացահատիկ և պարարտանյութ արտահանել, ապա աշխարհում պարենամթերքի իրական դեֆիցիտ կառաջանա։ Ոչ ոք չի կարողանա փոխարինել մատակարարին ավելի քան 20% հացահատիկով և 13% պարարտանյութով», – ասել է Բելհարոևը:
Նա նշել է, որ զարգացող երկրները չեն կարողանա վճարել 400 դոլար մեկ տոննա ցորենի և 800 դոլար մեկ տոննա պարարտանյութի համար, ուստի աղքատ շրջանները կկանգնեն պարենային ճգնաժամի և սովի առաջ։ Գյուղմթերքների արտադրությունն ընդլայնել հնարավոր չէ սահմանափակ վարելահողերի պատճառով։