«Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց

«Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիվանդանոցից դուրս է գրվել և ուղևորվում է Կիրանց:

«Լավ եմ արդեն, գնում եմ, մարդիկ սպասում են»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, մի քանի ժամ առաջ անհնազանդության ակցիայի ժամանակ վատացել էր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը, նա ուշագնաց էր եղել, ապա տեղափոխվել Նոյեմբերյանի հիվանդանոց: