Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավային Ադանա նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD) Twitter-ում։

Նախարարության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 13։37-ին Սայմբեյլի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կմ խորության վրա։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld