Որոշ երկրներ փորձում են դժվարություններ ստեղծել Ռուսաստանի համար, սակայն չի հաջողվի․ Պուտին

Որոշ երկրներ փորձում են դժվարություններ ստեղծել Ռուսաստանի համար, սակայն չի հաջողվի․ Պուտին

Որոշ երկրներ փորձում են դժվարություններ ստեղծել Ռուսաստանի համար, սակայն չի ստացվում ու չի հաջողվի։ Այս մասին հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կհաղթահարի հնարավոր դժվարությունները, և առաջարկել է քննարկել դրանք հաղթահարելու միջոցները։

«Այսօր մենք կքննարկենք այն միջոցները, որոնք մենք ձեռնարկում ենք և պետք է ձեռնարկենք՝ հաղթահարելու այն դժվարությունները, որոնք ստեղծում են որոշ երկրներ Ռուսաստանի հետ կապված»,- ասել է նախագահը։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld