ՌԴ բանակը պետք է լիակատար վերահսկողություն հաստատի Դոնբասի նկատմամբ. գեներալ-մայոր

ՌԴ բանակը պետք է լիակատար վերահսկողություն հաստատի Դոնբասի նկատմամբ. գեներալ-մայոր

Ռուսական բանակը հատուկ գործողության երկրորդ փուլում պետք է լիակատար վերահսկողություն հաստատի Դոնբասի նկատմամբ:

Ինչպես հայտնում է TASS գործակալությունը, այդ մասին հայտարարել է Կենտրոնական ռազմական օկրուգի զինուժի հրամանատարի տեղակալ, գենարալ-մայոր Ռուստամ Մինեկաևը՝ Սվերդլովսկի շրջանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միության տարեկան ժողովի ժամանակ:


«Հատուկ գործողության երկրորդ փուլի սկզբից, որն այժմ՝ բառացիորեն 2 օր առաջ մեկնարկել է, ռուսական բանակի խնդիրներից մեկն այն է, որ ՌԴ զինուժը լիակատար վերահսկողություն հաստատի Հարավային Ուկրաինայի նկատմամբ»,- ասել է բարձրաստիճան զինվորականը: