Քանի՞ վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց Գավառ-Երևան երթուղայինի վթարից հետո

Քանի՞ վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց Գավառ-Երևան երթուղայինի վթարից հետո

Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ վթարի է ենթարկվել Գավառ-Երևան երթուղայինը, որում 14 ուղևոր է եղել։

Ո՞րն է եղել վթարի պատճառը․ MediaHub-ը փորձեց ճշտել՝ զրուցելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։

Նրա խոսքով՝ գազելը հայտնվել է շղթայական ավտովթարի մեջ։

«Երկու ուղևոր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, մյուս ուղևորներին որևէ բան չի եղել»,- ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը, որ լուրեր կան, թե գազելն անսարք է եղել, Կարեն Սարգսյանը կտրուկ արձագանքեց՝ բացառվում է, որ անսարք մեքենան դուրս գար երթուղի։

Նարե Գնունի