Հայաստանի հավաքականը` դահուկավազքի գավաթակիր

Հայաստանի հավաքականը` դահուկավազքի գավաթակիր

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ամփոփեց Աշոցքում կայացած «Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի» խաղարկության արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, թիմային հաշվարկով առաջին տեղը գրավել է Հայաստանի հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիբանանը, երրորդ` Սերբիան:

Նշենք, որ մեր հավաքականին մեդալներ են բերել Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը (բոլորն էլ` Աշոցք), Գարիկ Պարսամյանը և Աննա Ռաշոյանը (երկուսն էլ Գյումրի):