Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունել է «Ուրարտուին»

Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունել է «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի երկրորդ խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին»: Գրանցվեց գոլազուկ ոչ-ոքի` 0:0:

«Արարատը» վաստակեց 35 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: Նրան հաջորդող «Ալաշկերտը» չնայած 8 միավորով հետ է մնում, սակայն երկու խաղ քիչ է անցկացրել:

«Ուրարտուն» 17 խաղից հետո վաստակել է 21 միավոր և գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Վաղը կկայանան տուրի մնացած երկու հանդիպումները: Մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» կհանդիպի իրեն անմիջապես հետապնդող «Փյունիկի» հետ` նրա իսկ հարկի տակ: