«Փյունիկը» գնող է հայտնվել․ մանրամասներ

 «Փյունիկը» գնող է հայտնվել․ մանրամասներ

Սեպտեմբերին վաճառքի հանված «Փյունիկը» կարող է ձեռք բերել Ռուսաստանից մի ընկերություն, գրել է «Legalbet»-ը` հղում անելով իր տեղեկություններին։

Ուրալի մետալուրգիական ընկերությունը մոտ է հայկական ակումբը գնելու գործարքի ավարտին։ Այս մասին հայտնում է Legalbet-ի լրագրող Անար Իբրահիմովը։

Սեպտեմբերին «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարել էր ակումբը վաճառելու մասին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Սողոմոնյանը երեւանյան ակումբը ձեռք է բերել 2017 թվականին։ Այս ընթացքում ակումբը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։

«Փյունիկը» երկրի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբն է։ Առաջնությունում հաղթել է 16 անգամ, ութ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, տասն անգամ՝ երկրի Սուպերգավաթը։