Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում

Blog Image

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղայանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 165, 170 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցմամբ չբարձրացրեց 205 կգ:

Աղայանը զրո ստացավ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը դեռևս ոչ մի մեդալ չի նվաճել: