ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակում չկա, բացառություն է գյուղատնտեսական հողերը․ Թովմասյան

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մեղրիում պետական կառույցների, այդ թվում՝ կադաստրի կոմիտեի Մեղրիի ստորաբաժանման փակմանը։ 

«Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը Մեղրիում գրասենյակ է, սպասարկման գրասենյակ, որը չի փակվելու, այս պահի դրությամբ այնտեղ չունենք պետ ու սպասարկող մասնագետ, աշխատանքից ազատվել են, այդ կապակցությամբ մոտակա օրերը մրցույթ է հայտարարվելու, որպեսզի այդ պաշտոնները համալրվեն»,- նշեց Թովմասյանը։ 

Նա անդրադարձավ նաև Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին։ Թովմասյանը նշեց, որ այդ տվյալները կհրապարակվեն իրենց կայքէջում։ 

MediaHub-ի լրագրողը հիշեցրեց՝ «ասել եք, որ ամենաշատը 2017-ին է եղել, երբ Թուրքիայի քաղաքացիները գույք են ձեռք բերել Հայաստանում»։ 

«Ժամանակի ստատիստիկ տվյալները այդպիսին էր։ Երբ թվերը կստանաք կհամեմատեք, նաև 2017-ի և մյուս տարիների հետ»։ 

Նա ավելացրեց, որ ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի վրա։ 

Մանրամասները՝ տեսանյութում