Էնպես չի իշաոտնուկը դրած մեզ են սպասում․ Փաշինյանը՝ Քերոբյանին
Այո, մենք դպրոց կառուցել չգիտենք, փաստը դա է։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Էն ժամանակ մեզ թվում էր, որ փող ունենանք, մնացած բոլոր հարցերը կլուծենք, էդպես չի, հիմա փող ունենք, բայց չենք կարողանում անհրաժեշտ մակարդակով դպրոց կառուցել, ԲԿ-ներ կառուցել, ճանապարհ կառուցել և ընդհանրապես ինչ-որ բան կառուցել»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ բոլորը պետք է սովորեն, սովորեն նաև պետություն պահել։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հետաքրքրվեց՝ իսկ ումից սովորեն։ «Իմ կարծիքով՝ պետք է սովորենք մեզնից ուժեղ մարդկանցից»,- ասաց Քերոբյանը։
Փաշինյանն էլ պատասխանեց, որ այնպես չէ պետք է ամեն ինչ անջատեն, գնան տեսնեն որտեղ ինչ կա, հավաքեն, բերեն։ «Նենց չի, որ օտարերկրյա գրասենյակները սենց պարապ, իշաոտնուկը դրած սպասում են, թե ով ա գալիս, իրենց ասի՝ եկեք աշխատենք»,- շեշտեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում