Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Դավիթ Խաժակյանը քվեարկել է հանուն եվրոպական մայրաքաղաքի մոդելի

Blog Image

ԼՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը քվեարկել է հանուն եվրոպական մայրաքաղաքի մոդելի: Հանուն զարգացող ու հարմարավետ մայրաքաղաքի ու աշխատող ավագանուն.

«Հույս ունեմ, որ մեր քվեարկությունը հենց դրան կծառայի»,- քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Քաղաքապետարանը պետք է լինի այնքան հասանելի, որ մարդիկ չզանգահարեն իրեն ու ասեն՝ «ձեզ ընկանք, թեժ գծին տենց էլ չընկանք»:

Խաժակյանը նշեց, որ կեսօրի դրությամբ քաղաքացիների մասնակցության ցուցանիշը ցածր է, հատկապես համեմատելով նախորդ ընտրություններին մասնակցության ցուցանիշի հետ, բայց հույս հայտնեց, որ մարդիկ կակտիվանան, որովհետև Երևանի հինգ տարվա կառավարումը կախված է հենց այսօրվա քվեարկությունից:

Send