Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդները չեն մասնակցի միջազգային մրցումներին

Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդները չեն մասնակցի միջազգային մրցումներին

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) որոշմամբ՝ Ռուսաստանի եւ Բելառուսի ծանրորդները զրկվել են միջազգային մրցումների մասնակցելու հնարավորությունից մինչեւ հաջորդ որոշում, հաղորդում է IWF-ի մամուլի ծառայությունը։ Այդ երկրներում չեն անցկացվի ծանրամարտի միջազգային մրցաշարեր։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

IWF-ն Ուկրաինայի բոլոր տարիքային խմբերի հավաքականներին կհատկացնի ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն աշխարհի առաջնություններին պատրաստվելու համար։