Ինձ համար ֆուտբոլն այլևս գոյություն չունի․ Շևչենկո

Ինձ համար ֆուտբոլն այլևս գոյություն չունի․ Շևչենկո

Անդրեյ Շևչենկոն կիսվել է ռուս մարզիկների՝ միջազգային մրցումներից հեռացվելու վերաբերյալ իր կարծիքով։

«Ինձ համար ֆուտբոլն այլևս գոյություն չունի: Ես դրա մասին չեմ մտածում: Ես ոչինչ չեմ դիտում, ոչ մի սպորտաձև: Այժմ դրա ժամանակը չէ: Ես ամբողջովին կենտրոնացած եմ Ուկրաինային օգնելու վրա:

Քանի դեռ պատերազմը չի դադարել, ես ճիշտ որոշում եմ համարում ռուսներին թույլ չտալ մասնակցել մարզական մրցաշարերին։

Խնդրում եմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին դուրս գալ և խոսել պատերազմի ավարտի օգտին»,-մեջբերում է Շևչենկոյին Sky Sports-ը։