Թեքսաս նահանգում պտտահողմից 23 մարդ է տուժել

Թեքսաս նահանգում պտտահողմից 23 մարդ է տուժել

Տորնադոն հարվածել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ուիլյամսոն շրջանին, ինչի հետևանքով  էլեկտրամատակարարումը խափանվել է, կան մեծ վնասներ. հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ տուժել է առնվազն 23 մարդ, 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։

Հիմնականում տուժել է 2300 բնակչություն ունեցող Սալադո քաղաքը։ Տները  վնասներ են կրել, ծառեր են արմատախիլ եղել։